Դոնալդ Թրամփ. Ավարտեցի հեռախոսազրույցը Կանադայի վարչապետի հետ, շատ հարցերի շուրջ հասանք համաձայնության, Կանադայի ընտրություններից հետո անմիջապես կհանդիպենք

21:54, 28.03.2025

ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Մարկ Կառնիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այս մասին Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։

Ինչպես գրում է Թրամփը, զրույցը եղել է արդյունավետ։

«Անմիջապես ավարտեցի հեռախոսազրույցը Կանադայի վարչապետ Մարկ Կառնիի հետ։ Զրույցը շատ արդյունավետ էր, մենք շատ հարցերի շուրջ համաձայնության հասանք։ Կանադայի ընտրություններից հետո անմիջապես կհանդիպենք միմյանց՝ աշխատելու քաղաքականության, բիզնեսի և բոլոր այն գործոնների վրա, որոնք վերջնական հաշվով օգտակար կլինեն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Կանադայի համար։ Շնորհակալ եմ այս հարցի հանդեպ ուշադրության համար», – գրել է Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառնին հայտարարել էր, որ ծրագրում է հեռախոսազրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ։ Սա երկու առաջնորդների առաջին հեռախոսազրույցն էր այն բանից հետո, երբ Մարկ Կառնին զբաղեցրեց Կանադայի վարչապետի պաշտոնը։

Նմանատիպ