Դոնալդ Թրամփ – Աստված օրհնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան

17:53, 21.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվանը։

«Հանգչիր խաղաղությամբ, Հռոմի պապ Ֆրանցիսկոս։ Աստված օրհնի նրան և բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում։

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ 2013 թվականի մարտին, այն բանից հետո, երբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հրաժարական տվեց։ Նա առաջին լատինաամերիկացի ճիզվիտ պապն էր և եկեղեցու պատմության մեջ ամենատարեցներից մեկը։

Նմանատիպ