Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ում քվեարկության գործընթացը կոռումպացված է
Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկել է 125 միլիոն մարդ: Իսկ արդյունքները հրապարակվել են քվեարկության ավարտից անմիջապես հետո՝ նույն օրը. այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրում է սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում և նահանգներում, որտեղ զգալիորեն քիչ ձայներ են արձանագրվում, արդյունքների հաշվարկման համար ավելի շատ ժամանակ է պահանջվում:
«Դեթրոյթում, Ֆիլադելֆիայում, Կալիֆոռնիայում և ԱՄՆ-ի բազմաթիվ այլ քաղաքներում ու նահանգներում, որտեղ դրանից զգալիորեն քիչ քանակությամբ ձայներ են, արդյունքներն ստանալու համար հաճախ շաբաթներ են պահանջվում, որպեսզի կեղծեն, նկատի ունեմ՝ հաշվեն: ԱՄՆ-ում քվեարկության գործընթացը կոռումպացված է»,- գրում է Դոնալդ Թրամփը:
Տեղեկացման կարգով՝ Բրազիլիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Ֆլավիո Բոլսոնարոն հաղթել է գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, սակայն հաղթանակի համար անհրաժեշտ ձայների 50%-ից ավելին թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:
Նախնական արդյունքներով՝ ձայների գրեթե ամբողջական հաշվարկից հետո, Բոլսոնարոն ստացել է մոտ 47%, իսկ Լուլան՝ 45%: Լուլա դա Սիլվան ընտրությունների արդյունքն անվանել է անսպասելի, սակայն հայտարարել է, որ պայքարն ավարտված չէ: