Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն վերահսկողություն է հաստատել Վենեսուելայի ավելի քան 65 միլիարդ բարել նավթի պաշարների մեծ մասի նկատմամբ՝ առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի

10:39, 29.08.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելայի հետ հասել է նավթային «պատմական» համաձայնագրի:  

Նրա խոսքով՝ այս քայլը կավելացնի Ամերիկայի նավթի պաշարներն ու մատակարարումները և կնվազեցնի բենզինի գները:  

«Իմ ցուցումով պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պատերազմի նախարար (պաշտպանության նախարար) Փիթ Հեգսեթը, Վենեսուելայի բարձր հարգված ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ սերտ համագործակցությամբ և մասնավոր բիզնեսի հետ գործընկերության միջոցով, ապահովել են ԱՄՆ-ի վերահսկողությունը Վենեսուելայում ավելի քան 65 միլիարդ բարել հաստատված նավթի պաշարների մեծ մասի նկատմամբ՝ առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի», – սոցիալական ցանցում գրել է Թրամփը:  

«Սի-Էն-Էն»-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը նույնպես դրական է գնահատել երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունը:  

«Մեր նպատակն է շարունակել ընթացքը էներգիա արտադրող երկրի դիրքերի ամրապնդման ուղղությամբ, օգտագործել մեր հսկայական պաշարները ազգային զարգացման, աշխատատեղեր ստեղծելու, մեր աշխատակիցների եկամուտներն ավելացնելու և մեր ժողովրդի բարօրության համար», – հայտարարել է Ռոդրիգեսը:

Նմանատիպ