Դոնալդ Թրամփ – ԱՄՆ-ն պետք է արձագանքի Իրանի կողմից Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

21:49, 09.06.2026

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է արձագանքի Իրանի կողմից Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի խոցմանը։

«Մեր զինվորականները հենց նոր ինձ տեղեկացրին, որ երեկ երեկոյան իրանցիները խոցել են մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը Հորմուզի նեղուցում պարեկություն կատարելիս», – գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ուղղաթիռում եղել են երկու օդաչուներ, և նրանք անվտանգ են։

Associated Press-ի տվյալներով՝ ուղղաթիռը ԱՄՆ ուժերի հիմնական գործիքներից մեկն է իրանական նավթի փոխադրումների և տանկերների շրջափակման գործում, որի նպատակն է ճնշում գործադրել Թեհրանի վրա՝ համաձայնության գալու համար։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նույն տեսակի ուղղաթիռներն օգտագործվել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։

Նմանատիպ