Դոնալդ Թրամփ – ԱՄՆ-ն մոտ է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմանը, հնարավոր է համաձայնագիր կնքվի Եվրամիության հետ, բայց դեռ վաղ է խոսել Կանադայի հետ համաձայնագրի կնքման մասին

11:27, 17.07.2025

ԱՄՆ-ն մոտ է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի ստորագրմանը. հնարավոր է նաև համաձայնագիր կնքվի Եվրամիության հետ, բայց դեռ վաղ է խոսել Կանադայի հետ համաձայնագրի կնքման մասին, Real America’s Voice-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եվրամիությունը դաժան էր, իսկ հիմա նրանք շատ բարի են։ Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել, և դա շատ տարբեր է նրանից, ինչ մենք ունեցել ենք երկար տարիներ։ Մենք կարող ենք համաձայնագիր կնքել Եվրոպայի հետ։ Գիտեք, ես շատ անտարբեր եմ դրա նկատմամբ», – ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվեն 30 տոկոս մաքսատուրքեր։

Նմանատիպ