Դոնալդ Թրամփ. «ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի վրա շատ ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր, սակայն դրանից որևէ օգուտ չի ստանում»

18:13, 02.07.2026

Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա շատ ավելի մեծ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր. այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պաշտպանում է ՆԱՏՕ-ն, սակայն ինքը ոչ մի օգուտ չի ստանում դրանից։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա շատ ավելի մեծ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար, սակայն դրանից ոչ մի օգուտ չի ստանում։ ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար, Միացյալ Թագավորություն՝ 90.5 միլիարդ դոլար, Ֆրանսիա՝ 66.5 միլիարդ դոլար, Իտալիա՝ 48.8 միլիարդ դոլար, Լեհաստան՝ 44.3 միլիարդ դոլար։ Մյուսների ծախսերը, ներառյալ Գերմանիան, շատ ավելի ցածր են (2014-2025 թվականներ)։ Սա ծիծաղելի է»,— գրում է Թրամփը։

Նմանատիպ