Դոնալդ Թրամփ. Ամերիկայի համար շատ տխուր օր է, որը երբեք չպետք է կրկնվի, ես ոչ մի վատ բան չեմ արել
Դոնալդ Թրամփ. Ամերիկայի համար շատ տխուր օր է, որը երբեք չպետք է կրկնվի, ես ոչ մի վատ բան չեմ արել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ատլանտայի օդանավակայանում մի քանի մեկնաբանություն է արել լրատվամիջոցներին՝ Ֆուլթոն շրջանի բանտից գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո:

Ինչպես պնդում է Թրամփը, նա ոչ մի վատ բան չի արել, և դա տխուր օր է Ամերիկայի համար։

«Ամերիկայի համար շատ տխուր օր է, որը երբեք չպետք է կրկնվի… Ես ոչ մի վատ բան չեմ արել»,- ասել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ինքը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են։

«Մենք բոլոր իրավունքներն ունենք բողոքելու ընտրությունների դեմ, որոնք, մեր կարծիքով, անարդար են», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆուլթոն շրջանի բանտ ներկայանալուց հետո ձերբակալվել է և գրավի դիմաց ազատ արձակվել։