Դոնալդ Թրամփ. Ամեն լիբերալ բան դառնում է կեղտոտ և զզվելի

13:57, 04.08.2026

«Ամեն լիբերալ բան դառնում է կեղտոտ և զզվելի», – այս մասին հայտարարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում քննադատել է այն քաղաքները, որոնք ղեկավարվում են Դեմոկրատական կուսակցության կողմից։ Նրա խոսքով՝ այդ քաղաքներում, հանցավորության բարձր մակարդակից բացի, նկատվում է նաև մաքրության պակաս։

«Սոցիալիզմ, լիբերալիզմ, պրոգրեսիվիզմ։ «Պրոգրեսիվիզմ» բառը լավ բառ է։ Նրանք սիրում են օգտագործել այն, սակայն ռադիկալ ձախերն այլևս թույլ չեն տալիս նրանց օգտագործել այդ բառը», – նշում է Թրամփը։

Դոնալդ Թրամփը չի հստակեցրել քաղաքը, սակայն հայտարարել է, որ այս բնութագիրը վերաբերում է դեմոկրատների կողմից ղեկավարվող գրեթե բոլոր քաղաքներին։

Նմանատիպ