Դոնալդ Թրամփ՝ ես Իրանին մի փոքրիկ նախազգուշացում տվեցի, հավանաբար, այս գիշեր էլ ուժգին կհարվածենք

19:44, 08.07.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ անցյալ գիշեր ԱՄՆ-ը շատ ուժեղ հարված է հասցրել Իրանին և, ամենայն հավանականությամբ, երկրին կհարվածի նաև այս գիշեր։

«Նրանք մի քանի անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ են արձակել այն նավերի ուղղությամբ, որոնք գտնվում էին նեղուցում և այնտեղ լինելու լիակատար իրավունք ունեին։ Դրա համար էլ անցյալ գիշեր մենք նրանց շատ ուժեղ հարվածեցինք։ Դա շատ լավ հարված էր։ Ըստ ամենայնի, այս գիշեր նույնպես ուժեղ հարված կհասցնենք։ Ես նրանց փոքր նախազգուշացում տվեցի, մենք այս գիշեր էլ ուժեղ կհարվածենք»,— նշել է Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ ինքը չգիտի, թե ընդհանրապես արդյոք ձեռք կբերվի համաձայնություն ԱՄՆ-ի և Իրանի միջև։

«Մեր համաձայնությունը պատ է միջուկային զենք ունենալու ճանապարհին, իսկ նրանց համաձայնությունը միջուկային զենքի տանող ճանապարհն էր։ Մեր համաձայնության շրջանակներում նրանք երբեք չէին կարողանա միջուկային զենք ստեղծել։ Սակայն չգիտեմ՝ ընդհանրապես կունենա՞նք համաձայնագիր, թե՞ ոչ։ Հնարավոր է՝ այս ամենն անենք նաև առանց համաձայնագրի, քանի որ ինքներդ էլ գիտեք, թե ինչն է ավելի պարզ»,— հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ