Դոնալդ Թրամփ․ «Մենք ունենք որոշում, որը ես կկայացնեմ Իրանի վերաբերյալ․ դա կլինի հեշտ կամ դժվար ճանապարհ»

15:27, 04.10.2026
Screenshot

Screenshot

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հնարավոր է որոշում կայացնի Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ։
«Մենք ունենք որոշում, որը ես կկայացնեմ Իրանի վերաբերյալ։ Իրանը կործանված է։ Հետևաբար, միակ հարցն այն է, թե դա կլինի հեշտ, թե դժվար ճանապարհ։ Մենք կունենանք հեշտ կամ դժվար ճանապարհ», – հայտարարել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տնից հեռանալիս։
Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իրանը «փաստացի հրաժարվում է» միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած ծրագրից։ «Ի դեպ, Իրանը, ինչպես գիտեք, գործնականում հրաժարվում է միջուկային զենքի վերաբերյալ ցանկացած ծրագրից», – հայտարարել է նա։
Մինչ այդ, Axios-ը տեղեկություն էր տարածել, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր օգնականները գաղտնի հանդիպել են Քեմփ Դևիդում՝ քննարկելու ԱՄՆ տարբերակները Իրանի, ինչպես նաև Եմենում Սաուդյան Արաբիայի և հուսիների հակամարտության վերաբերյալ։
«Ռոյթերս»-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանը նախապատրաստում է առավել լայնածավալ և ուժային պատասխան, եթե Միացյալ Նահանգները վերսկսի լայնամասշտաբ ռազմական հարձակումները։

Նմանատիպ