Դոմինիկայի դատարանը չեղարկել է հայտարարել միասեռական հարաբերությունների արգելքը
Դոմինիկայի դատարանը չեղարկել է հայտարարել միասեռական հարաբերությունների արգելքը

Դոմինիկայի դատարանը չեղյալ է հայտարարել միասեռական հարաբերությունների արգելքը:

Ինչպես գրում է BBC -ն, դատարան հայց է ներկայացրել երկրում բնակվող ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը, ով ասում է, որ օրենքը խախտել է իր սահմանադրական իրավունքները։

Դատարանի որոշմամբ՝ սեռական հանցագործությունների ակտի 14-րդ և 16-րդ սանկցիաները խախտել են խոսքի և ինքնության ազատության իրավունքը և այդ իրավունքները երաշխավորված են երկրի սահմանադրությամբ։

Ըստ լրատվամիջոցի՝ ԼԳԲՏՔ ակտիվիստները ողջունել են դատարանի այս որոշումը և այն գնահատել որպես Կարիբյան ավազանի երկրներում ԼԳԲՏՔ անձանց իրավունքների համար շարունակվող պայքարում կարևոր քայլ։

Միասեռական հարաբերություններն արգելող օրենքներ ընդունվեցին Կարիբյան ավազանի անգլիախոս երկրներում տասնիններորդ դարի սկզբին՝ բրիտանական տիրապետության ներքո: