Դոլլար-լարիի փոխարժեքի պատճառով, բյուջեի նախագծում արտաքին պարտքի կանխատեսումային ծավալն ավելացել է 395 միլիոն լարիով
Դոլլար-լարիի փոխարժեքի պատճառով, 2019 թվականի բյուջեի նախագծում արտաքին պարտքի կանխատեսումային ծավալն ավելացել է 395 միլիոն լարիով:
Եթե բյուջեի նախագծով նախնական տարբերակում հաջորդ տարվա ավարտին արտաքին պարտքի հավանական ծավալը կազմում էր 15,315 միլիարդ լարի, ապա նոր փաստաթղթով այդ ցուցանիշը հասել է 15,710 միլիարդ լարիի:
Դրա հետ մեկտեղ, պետական պարտքի ամբողջական ծավալը 2019 թվականի բյուջեի նախագծում 19,715 միլիարդ լարիի փոխարեն, կկազմի 20,110 միլիարդ լարի:
Բյուջեի առաջին ներկայացված փաստաթղթում դոլլար-լարիի փոխարժեքը 2.63 էր, իսկ նոր նախագծում 2.7 է: