Դնեպրում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է 13 մարդ
Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Լիսակի խոսքով՝ վիրավորների թվում հինգ երեխա կա։
«Ութ վիրավոր հոսպիտալացված է։ Վնասվածքները միջին ծանրության են»,- ասաց Լիսակը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով վնասվել է նաև ուսումնական հաստատություն։