Դնեպրոպետրովսկի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ վիրավորվել է
Դնեպրոպետրովսկի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ վիրավորվել է

Դնեպրոպետրովսկի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ վիրավորվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է ուկրաինական կողմը։

«Դնեպրում կեսգիշերին ուժեղ պայթյուններ են եղել։ Հակառակորդը հրթիռներով հարվածել է քաղաքին: Նրանցից մեկը խոցվել է»,- ասել է Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը։

Օդային հարձակման հետեւանքով ավերվել է տրանսպորտային օբյեկտ, վնասվել է տասը շինություն։ Վնասվել են նաև երկու բնակելի շենքեր և գազատարներ։ Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։