Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ-Ռոգ քաղաքի վրա ռուսական ուժերի հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի, վիրավորներինը՝ 29-ի
Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա ռուսական ուժերի հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի, իսկ վիրավորներինը՝ 29-ի։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցի՝ վիրավորների թվում հինգ երեխա կա։
Ռուսական ուժերը հունիսի 12-ի երեկոյան հարձակում են սկսել Կրիվոյ-Ռոգի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցում արձագանքել է տեղի ունեցածին. «Ռուսական ահաբեկչությունն ապացուցում է, որ Ուկրաինան պետք է ուժեղացնի իր հակաօդային պաշտպանությունը գործընկերների հետ միասին»։