Դնեպրի շրջանի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական ուժերը հրթիռակոծել են օդանավակայանը, ինչի արդյունքում հինգ մարդ վիրավորվել է
Դնեպրի շրջանի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ ռուսական ուժերը հրթիռակոծել են օդանավակայանը, ինչի արդյունքում հինգ մարդ վիրավորվել է

Ռուսական ուժերը հրթիռակոծել են Դնեպրի օդանավակայանը, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Դնեպրի շրջանի վարչակազմի ներկայացուցիչը։

«Հրթիռներով կրկին հարվածում են։ Երեք հարված օդանավակայանի տարածքում։ Ավերվել են նաև օդանավակայանի մերձակայքում գտնվող ենթակառուցվածքները։ Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության 5 աշխատակից տուժել է»,- գրել է Նիկոլայ Լուկաշուկը։

Դնեպրի օդանավակայանի վրա առաջին հրթիռային հարձակումը Ռուսաստանի կողմից իրականացվել է մարտի 15-ին, որը վնասել է թռիչքուղին։ Շրջվարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ այսօր իրականացված հարձակումից օդանավակայանն ամբողջությամբ ավերվել է։