Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ժամանել է Չինաստան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։
Այս մասին Կուլեբան ասում է սոցցանցերում հրապարակված տեսանյութում։
«Չինացի գործընկեր Վան Յիի հետ ծավալուն, մանրամասն, առարկայական բանակցություններ են ընթանում արդար խաղաղության ուղիների վերաբերյալ։ Մենք պետք է խուսափենք մրցակցող խաղաղության ծրագրերից։ Շատ կարևոր է, որ Կիևն ու Պեկինը ուղիղ երկխոսություն և դիրքորոշումների փոխանակում անցկացնեն»,- նշում է Կուլեբան։
Կուլեբայի խոսքով՝ սա Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին երկկողմ այցն է ոչ միայն Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո, այլեւ 2012 թվականից։
Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ ինքը չինացի գործընկերոջ հետ քննարկում է նաեւ երկկողմ հարաբերությունները։
«Համոզված եմ, որ այն բանից հետո, երբ Ուկրաինան սկսեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Չինաստանը պետք է մեր պետության հետ հարաբերություններին դիտարկի Եվրոպայի հետ ռազմավարական հարաբերությունների պրիզմայից»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Դմիտրի Կուլեբայի այցը Չինաստան կտեւի մինչեւ հուլիսի 25-ը։