Դմիտրո Կուլեբան շնորհակալություն է հայտնում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ղեկավար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ղեկավար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։
«Ես շնորհակալ եմ ձեր սկզբունքային մոտեցման համար, որը հնարավոր դարձրեց այս որոշումը»,- գրել է Կուլեբան։
ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Զուրաբ Պոլոլիկաշվիլին այսօր ասել է, որ Ռուսաստանը հայտարարել է ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպությունից դուրս գալու մասին։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ զբոսաշրջության խթանումը հանուն խաղաղության է և մարդու իրավունքների համընդհանուր հարգանքի։ Միայն այն անդամները, ովքեր պաշտպանում են այն, կարող են լինել ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության մաս»,- ասել է Պոլոլիկաշվիլին։