Դմիտրո Կուլեբան շնորհակալություն է հայտնում Դավիթ Զալկալիանիին աջակցության համար և ասում, որ Ուկրաինան գնահատում է վրացի ընկերների համերաշխությունը
Դմիտրո Կուլեբան շնորհակալություն է հայտնում Դավիթ Զալկալիանիին աջակցության համար և ասում, որ Ուկրաինան գնահատում է վրացի ընկերների համերաշխությունը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիին աջակցության համար։

«Շնորհակալ եմ հարգարժան Դավիթ։ Ուկրաինան զգում և գնահատում է վրացի ընկերների համերաշխությունը։ Մեր երկու քաջ ազգերն էլ լավ գիտակցում են, որ ազատությունը անվճար չի լինում։ Կարևոր է, որ Ուկրաինան և Վրաստանը աջակցեն միմյանց այս ընդհանուր պայքարում»,- գրել է Ուկրաինայի արտգործնախարարը Twitter-ում։

Այսօր՝ փետրվարի 16-ին, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին մասնակցել է Ուկրաինայի միասնության օրվան նվիրված միջոցառմանը։