Դմիտրո Կուլեբան պահանջում է, որ Ուկրաինայի անդամակցության հայտը Եվրամիությունը պետք է քննարկեի անկախ Վրաստանի և Մոդլովայի դիմումներից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի խոսքով՝ Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի դիմումը պետք է առանձին դիտարկել Վրաստանի և Մոլդովայի դիմումներից։
Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է առցանց ճեպազրույցի ժամանակ։
«Մեծ հարգանքով եվրաինտեգրման ոլորտում մեր հին գործընկերների՝ Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ, Ուկրաինայի դեպքը բացարձակ բացառություն է։ Մենք հորդորում ենք, որ Ուկրաինայի հարցը հնարավորինս արագ դիտարկվի անկախ»,- ասել է Կուլեբան։
Նա նշել է, որ անդամակցության ընթացակարգը պետք է պարզեցվի, որպեսզի Ուկրաինայի ինտեգրումը Եվրամիությանը հարթ ընթանա։