Դմիտրո Կուլեբան նշում է, որ ռուսական հարձակումների հետևանքով վնասվել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի կեսը
Ռուսաստանի հարձակումների արդյունքում վնասվել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի կեսը, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
«Մեր էներգետիկ համակարգի կեսը վնասված է, և մենք դեռ պետք է կառավարենք երկիրը, անցկացնենք ռազմական գործողություններ և աջակցություն ստանանք ամբողջ աշխարհից»,- ասել է Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ռուսական բալիստիկ հրթիռները, որոնք Ռուսաստանը վերջերս կիրառել է ուկրաինական էներգահամակարգի դեմ, իրական խնդիր են։
Ըստ Կուլեբայի, եթե որևէ այլ երկիր նման մասշտաբային վնաս կրեր էներգետիկ համակարգին, «դա շատ ավելի վատ կլիներ, քան Ուկրաինան», իսկ Ուկրաինան «կանգնած է», քանի որ արդեն մեծ փորձ է կուտակել։