Դմիտրո Կուլեբան նշում է, որ Հունգարիային մեկ ամիս ժամանակ է տրվել Ուկրաինային 50 միլիարդի հատկացումը հաստատելու համար, եթե արդյունք չլինի, գումարը, այնուամենայնիվ, կհատկացվի
Դմիտրո Կուլեբան նշում է, որ Հունգարիային մեկ ամիս ժամանակ է տրվել Ուկրաինային 50 միլիարդի հատկացումը հաստատելու համար, եթե արդյունք չլինի, գումարը, այնուամենայնիվ, կհատկացվի

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան վստահ է, որ Եվրամիությունը կորոշի ամեն դեպքում 50 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային։ Այս մասին Կուլեբան հայտարարել է հեռուստամարաթոնի ժամանակ։

Կուլեբան նշել է, որ այս հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է ոչ թե Հունգարիայի վետոյի պատճառով, այլ այն պատճառով, որ մնացած 26 եվրոպական երկրները ժամանակ են տալիս Հունգարիային՝ վերջնականապես համաձայնեցնելու Ուկրաինայի միանալու հարցը։

«Նրանք չեն ցանկանում ունենալ այնպիսի իրավիճակ, երբ «մինուս մեկ» որոշումները մշտապես կայացվեն»,- ասում է Կուլեբան։

Կուլեբան նշել է նաև, որ Հունգարիային մեկ ամիս ժամանակ է տրվել բանակցությունների համար, բայց եթե արդյունք չլինի, գումարը, այնուամենայնիվ, կհատկացվի։