Դմիտրո Կուլեբան կոչ է արել աշխարհին ստեղծել հատուկ տրիբունալ ռուս ռազմական հանցագործների համար

15:14, 08.05.2022

Դմիտրո Կուլեբան կոչ է արել աշխարհին ստեղծել հատուկ տրիբունալ ռուս ռազմական հանցագործների համար։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։

«Մեզ պետք է հատուկ տրիբունալ Ուկրաինայի դեմ ագրեսիվ հանցագործությունների համար՝ Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։ Այս հարցի մասին ես խոսել եմ երեկ Վիլնյուսում կայացած առաջին միջազգային համաժողովում։ Ես երախտապարտ եմ կազմակերպիչներին և կրկնում եմ իմ կոչը՝ աջակցելու տրիբունալի ստեղծմանը»,- գրել է Դմիտրո Կուլեբան։

Նմանատիպ