Դմիտրո Կուլեբան կոչ է անում Արևմուտքին Ուկրաինային տալ հակահրթիռային պաշտպանության համակարգեր
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Արևմուտքին կոչ է անում Ուկրաինային տալ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ։
Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ Ուկրաինային այսօր ամենաշատը «Պատրիոտ» տիպի հակահրթիռային համակարգերի կարիք ունեն։
Այս մասին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարն ասել է Politiko-ին տված հարցազրույցում։
«Տվեք մեզ«Պատրիոտ»: Եթե մենք ունենայինք բավարար քանակությամբ հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես՝ «Պատրիոտ», մենք կկարողանայինք ոչ միայն պաշտպանել մեր ժողովրդի կյանքը, այլև փրկել մեր տնտեսությունը կործանումից»,- ասել է Դմիտրո Կուլեբան։
Նրա խոսքով, հակահրթիռային համակարգերը կբարելավեն իրավիճակը նաև առաջնագծում, որտեղ ռուսական ավիացիան զանգվածաբար ավիառումբեր է օգտագործում, ինչը թույլ է տալիս օկուպացիոն ուժերին առավելության հասնել։
«Այս ռումբերն ուղղակի թափվում են մեր գլխին ու ամեն ինչ ոչնչացնում։ Այսպես մենք կորցնում ենք դիրքերը և դա կանխելու միակ միջոցը ինքնաթիռները խոցելն է։ Մեզ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։