Դմիտրո Կուլեբան դիմում է «Շելլ» նավթային ընկերությանը՝ ի՞նչ եք կարծում, ռուսական նավթից ուկրաինական արյան հոտ չի՞ գալիս
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան դիմել է Shell նավթային ընկերությանը՝ ի՞նչ եք կարծում, ռուսական նավթից ուկրաինական արյան հոտ չի՞ գալիս: Այս հայտարարությունը ուկրաինացի դիվանագետը տեղադրել է «Twitter» սոցիալական ցանցում այն բանից հետո, երբ լրատվամիջոցները հայտնել են, որ «Շելլ»-ը ռուսական նավթը գնել է ռեկորդային զեղչով։
«Ինձ ասում են, որ երեկ երեկոյան Shell-ը գաղտնի գնել է ռուսական նավթ։ Ես Shell-ին հարց ունեմ՝ ի՞նչ եք կարծում, ռուսական նավթից ուկրաինական արյան հոտ չի՞ գալիս: Ես կոչ եմ անում ողջ աշխարհի բոլոր խելամիտ մարդկանց կոչ անել անդրազգային կորպորացիաներին դադարեցնել բոլոր գործարար կապերը Ռուսաստանի հետ»,- գրել է Կուլեբան։