Դմիտրո Կուլեբա. Եթե Սիյարտոն և Օրբանը ռուսամետ լինեին, Սիյարտոն ինձ հետ հանդիպման ժամանակ չէր ասի, որ հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նրանք հունգարամետ են
Դմիտրո Կուլեբա. Եթե Սիյարտոն և Օրբանը ռուսամետ լինեին, Սիյարտոն ինձ հետ հանդիպման ժամանակ չէր ասի, որ հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նրանք հունգարամետ են

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոն և վարչապետ Վիկտոր Օրբանը ոչ թե ռուսամետ են, այլ հունգարամետ։

Կուլեբային խնդրել են մեկնաբանել այն պնդումները, թե Սիյարտոն և Օրբանը ռուսամետ են։

«Եթե դա հաստատվի, ապա դա մեծ խնդիր կլինի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հունգարիայի համար, բայց ես կարծում եմ, որ նրանք հունգարամետ են։ Եթե նրանք ռուսամետ լինեին, ապա Սիյարտոն ինձ հետ հանդիպմանը չէր ասի, որ հարգում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Կուլեբան։

Տեղեկության համար՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ Հանդիպումից հետո Դմիտրի Կուլեբան ասաց, որ հանդիպումը եղել է անկեղծ և կառուցողական։