Դմիտրո Կուլեբա.Ուկրաինան օգնեց Եվրամիությանը դուրս գալ կոմայից, որում ընկավ «ընդլայնման հոգնածության» դրսևորմամբ
Ուկրաինան օգնեց Եվրամիությանը, դուրս գալ «ոչ ընդլայնման կոմայից», հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ եթե չլիներ Ուկրաինան, Եվրամիությունը կմնար այս կոմայի մեջ և չէր լինի պատմական տերություն։
«Որպես խաղաղության թագավորություն՝ այն կենդանի էր, նորմալ վիճակում, բայց որպես ուժ, որպես պատմության շարժիչ ուժ՝ գտնվում էր կոմայի մեջ, որի մեջ ընկավ՝ ընդլայնման հոգնածության դրսեւորմամբ։ Բացելով ընդլայնման գաղափարը՝ նրանք, ըստ էության, վերադարձան պատմական փուլ և վերականգնեցին հավատն ու լավատեսությունը Եվրամիության պատմական դերի նկատմամբ»,- ասել է Դմիտրո Կուլեբան։