Դմիտրո Կուլեբա. Ռուսները արյուն են ուզում, ոչ թե բանակցություններ

22:10, 20.07.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Twitter-ում պատասխանել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի աշխարհագրական նպատակները փոխելու մասին և աշխարհին կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և արագացնել զենքի առաքումը Կիև։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոստովանությունը, որ երազում է ավելի շատ ուկրաինական տարածք գրավել, ապացուցում է, որ Ռուսաստանը մերժում է դիվանագիտությունը և կենտրոնացած է պատերազմի և ահաբեկչության վրա։ Ռուսները արյուն են ուզում, ոչ թե բանակցություններ։ Կոչ եմ անում բոլոր գործընկերներին պատժամիջոցներով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և արագացնել զենքի մատակարարումը Ուկրաինա»,- գրել է Կուլեբան Twitter-ում։

Նմանատիպ