Դմիտրո Կուլեբա. Ռուսաստանը պետք է հասկանա, որ աշխարհը չի հանդուրժի իր միջուկային հռետորաբանությունը
Դմիտրո Կուլեբա. Ռուսաստանը պետք է հասկանա, որ աշխարհը չի հանդուրժի իր միջուկային հռետորաբանությունը

Ռուսաստանը պետք է հասկանա, որ աշխարհը չի հանդուրժի իր միջուկային հռետորաբանությունը,- Twitter-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։

«Պուտինի և Լավրովի անպատասխանատու հայտարարությունները միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին լիովին անընդունելի են։ Ուկրաինան չի հանձնվի։ Մենք կոչ ենք անում միջուկային բոլոր ուժերին բարձր և հստակ խոսել Ռուսաստանի հետ, որ նման հռետորաբանությունը վտանգում է աշխարհը և չի հանդուրժվի»,- գրել է Կուլեբան։