Դմիտրո Կուլեբա. Պրահայում հանդիպեցի իմ վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ, քննարկեցինք երկկողմ տարբեր հարցեր, Արևելյան գործընկերության ապագան

15:45, 31.08.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան սոցցանցերում գրում է իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման մասին։

Կուլեբան նշում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ տարբեր հարցեր և Արևելյան գործընկերության ապագան։

«Ես հանդիպել եմ իմ վրացի գործընկերոջ՝ Իլիա Դարչիաշվիլիի հետ, Պրահայում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։ Մենք քննարկել ենք երկկողմ տարբեր հարցեր, Արևելյան գործընկերության ապագան»,- գրել է Դմիտրո Կուլեբան։

Նմանատիպ