Դմիտրո Կուլեբա. ՆԱՏՕ-ի մինսիտերիալին իմ օրակարգում ընդամենը երեք հարց էր՝ զենք, զենք և զենք
Ես եկել եմ այստեղ մի պարզ ուղերձով, քննարկումների իմ օրակարգում ընդամենը երեք հարց է ներառված՝ զենքը, զենքն ու զենքը,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի նախարարական նիստից հետո ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
Նրա խոսքով, պատերազմում հաղթելու համար առաջին հերթին զենք է պետք:
«Պատերազմում հաղթելու համար նախ զենք է պետք։ Գործը շատ պարզ է՝ եվրատլանտյան անվտանգությունն անբաժանելի է, և Ուկրաինայում ռուսական ուղղաթիռների, տանկերի և անձնակազմի դեմ պայքարում մենք պաշտպանում ենք ոչ միայն Ուկրաինան, այլև ՆԱՏՕ-ի անդամների և դաշնակիցների անվտանգությունը։ Համաձայնագիրը, արդար պայմանագիրը, որն առաջարկում է Ուկրաինան, պարզ է. դուք մեզ տրամադրում եք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, և մենք կպայքարենք մեր անվտանգության, ինչպես նաև ձեր անվտանգության համար, որպեսզի Պուտինը հնարավորություն չունենա փորձարկել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը»,- ասել է Կուլեբան։