Դմիտրո Կուլեբա. Իրավիճակը ռազմաճակատում, հավանաբար, ավելի բարդ և լուրջ է, քան երկու տարի առաջ
Դմիտրո Կուլեբա. Իրավիճակը ռազմաճակատում, հավանաբար, ավելի բարդ և լուրջ է, քան երկու տարի առաջ

Իրավիճակը ճակատում, հավանաբար, ավելի բարդ և լուրջ է, քան երկու տարի առաջ,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան գերմանական «Bild» հրատարակությանը տված հարցազրույցում։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ երկրում անհրաժեշտ զենքի, մասնավորապես՝ զինամթերքի պակաս է զգացվում։

Ըստ Դմիտրո Կուլեբայի՝ հունվարի 23-ի առավոտյան Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարվածը ապացույցն է այն բանի, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ։

«Չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինան զգալիորեն մեծացրել է արտադրությունը և կշարունակի դա անել, մենք դեռ տեսնում ենք, որ արևմտյան պաշտպանական արդյունաբերությունն ի վիճակի չէ բավարար քանակությամբ արտադրանք արտադրել», – ասել է Դմիտրո Կուլեբան։