Դմիտրո Կուլեբա. Այսօր միլիոնավոր ուկրաինացիներ արթնացան պայթյունների ձայնից, կուզենայի, որ այս ձայնը լսեին աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, խորհրդարաններում, որտեղ քննարկվում է Ուկրաինային օգնության հարցը
Ես ուզում եմ, որ պայթյունների ձայնը լսեն նրանք, ովքեր գրում են, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների,- սոցցանցում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Կուլեբան գրում է, որ դեկտեմբերի 29-ին՝ գիշերվա ընթացքում, Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է 110 հրթիռ և մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր։
«Այսօր միլիոնավոր ուկրաինացիներ արթնացել են ուժեղ պայթյունների ձայնից: Ես կցանկանայի, որ այս ձայնը լսելի լիներ ամբողջ աշխարհում: Բոլոր խոշոր մայրաքաղաքներում, շտաբներում ու խորհրդարաններում, որոնք այժմ քննարկում են Ուկրաինային օգնությունը շարունակելու հարցը։ Որ այդ ձայնը լսեն բոլոր այն հրատարակությունների խմբագրություններում, որոնք գրում են «հոգնածության» և բանակցությունների համար Ռուսաստանի իբր պատրաստակամության մասին»,- գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով, պայթյունների ձայնը միակ բանն է, որ ուզում է ասել Ռուսաստանը։