Դմիտրո Կուլեբա. 2008 թվականին, վախ սերմանող զգուշությունից ելնելով, ՆԱՏՕ-ի դռները փակվեցին Ուկրաինայի և Վրաստանի համար, և Ռուսաստանը արագ արձագանքեց՝ հարձակվելով երկու երկրների վրա
Դմիտրո Կուլեբա. 2008 թվականին, վախ սերմանող զգուշությունից ելնելով, ՆԱՏՕ-ի դռները փակվեցին Ուկրաինայի և Վրաստանի համար, և Ռուսաստանը արագ արձագանքեց՝ հարձակվելով երկու երկրների վրա

Վրաստան, Ուկրաինա, Սիրիա և կրկին Ուկրաինա. Մոսկվան մեկը մյուսի հետևից դաժան հարձակումներ է իրականացնում,- Բուխարեստում Սևծովյան անվտանգության համաժողովում ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է, որ Ռուսաստանի կողմից վտանգի տակ գտնվող երկրները մշակեն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ընդհանուր պլան։

«Մեզ անհրաժեշտ է համապարփակ անվտանգության ռազմավարություն սեւծովյան տարածաշրջանի երկրների համար։ Սեւ ծովը պետք է դառնա այն, ինչ արդեն դարձել է ՆԱՏՕ-ի ծովը, այն, ինչ արդեն դարձել է Բալթիկ ծովը։ Երբ 2008-ին ՆԱՏՕ-ի դռները փակվեցին Ուկրաինայի և Վրաստանի համար՝ վախ սերմանող զգուշավորությունից ելնելով, Ռուսաստանը արագ արձագանքեց՝ հարձակվելով երկու երկրների վրա: Ռուսաստանը դառնում էր մոլագար, բայց որոշ երկրների ղեկավարներ որոշեցին, որ լավագույն միջոցը այս մոլագարին ուրախացնելն է»,- ասել է Դմիտրո Կուլեբան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նաև նշում է, որ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ճիշտ ժամանակն է շտկելու նախկինում թույլ տրված սխալները՝ վճռական քայլեր ձեռնարկելով Ուկրաինայի՝ դաշինքին միանալու ուղղությամբ։