Դմիտրի Պեսկովն ասում է, որ ունկնդիրն է որոշում՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Կամալա Հարիսի մասին լո՞ւրջ էր, թե՞ ծաղրական
Դմիտրի Պեսկովն ասում է, որ ունկնդիրն է որոշում՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Կամալա Հարիսի մասին լո՞ւրջ էր, թե՞ ծաղրական

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կամալա Հարիի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը լո՞ւրջ էր, թե՞ ծաղրական, ունկնդիրն ինքն է որոշելու։

«Երբ Վլադիմիր Պուտինին հարցնում են միջազգային խնդիրների մասին, նա մեկնաբանում է. Ինչ վերաբերում է նրա տոնայնությանը, ապա արտասահմանում շահագրգիռ անձինք պետք է փորձեն մեկնաբանել այն»,- ասել է Պեսկովը։

Մամուլի խոսնակի խոսքով՝ ՌԴ նախագահը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի ներքին գործերով և հետաքրքրված է Ռուսաստանի բարօրությամբ։ Մյուս կողմից, Սպիտակ տունը նշել է, որ Պուտինը պետք է դադարեցնի ամերիկյան ընտրությունների վերաբերյալ մեկնաբանությունները։

Տեղեկության համար՝ Արևելյան տնտեսական ֆորումում, ի պատասխան լրագրողների հարցին, Վլադիմիր Պուտինն ասաց. «Բայդենը մեր ֆավորիտն էր, նրան հանեցին ընտրապայքարից, թեև նա իր բոլոր կողմնակիցներին խորհուրդ տվեց աջակցել Հարիսին, մենք նույնը կանենք և կաջակցենք նրան»: