Դմիտրի Պեսկովն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային վեճը ընդգրկում է «մի քանի կիլոմետր». «Մեզ մնացել է ազատագրելու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 18-17%-ը»
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքային վեճը ընդգրկում է ընդամենը մի քանի կիլոմետր, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրականում ընդամենը մի քանի կիլոմետր է, կոպիտ ասած, մեզ մնացել է ազատագրելու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մոտ 18-17%-ը։ Եվ սա նշանակում է հասնել մինչև վարչական սահմաններ», – նշել է Պեսկովը։