Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցի շուրջ բանակցությունների, բայց միայն Ռուսաստանի նպատակներին հասնելու համար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցությունների, բայց միայն Ռուսաստանի նպատակներին հասնելու համար։
Դիմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել է «New York Times» ամերիկյան հրատարակության հոդվածին, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահը ոչ պաշտոնական խողովակներով հաղորդագրություն է ուղարկում, որ պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայում հրադադարի շուրջ՝ հարգելով գոյություն ունեցող շփման գիծը։
«New York Times»-ը գրում է, որ այս տեղեկությունը նա ստացել է Կրեմլի մերձավոր երկու նախկին պաշտոնյաներից, ինչպես նաև Պուտինի էմիսարից հաղորդագրություն ստացած ամերիկացի և միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներից։
Ինչպես ասվում է հոդվածում, բանակցություններ սկսելու համար Պուտինի համար կարևոր է հայտարարել սեփական հաղթանակի մասին։ Միևնույն ժամանակ, հրատարակությունը գրում է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Ռուսաստանի պահանջները օկուպացված Զապորոժիայի, Խերսոնի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վերաբերյալ, Զելենսկիի վարչակազմի տապալումը, ինչպես նաև այն, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, հիմնարար պահանջներ չեն։
«Պուտինն իսկապես պատրաստ է հավատարիմ մնալ գոյություն ունեցող դիրքորոշումներին, բայց նա չի մտածում նույնիսկ մեկ մետրով նահանջելու մասին»,- ասել է անանուն աղբյուրը New York Times-ի հետ զրույցում։
Միաժամանակ, հրատարակությունը նշում է, որ ամերիկյան կողմի խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք չի բանակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայի անունից, և Վաշինգտոնը չի ցանկանում դա անել։