Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը չի հավատում, որ ԱՄՆ նոր վարչակազմը ռուսամետ դիրքորոշում է որդեգրել
Կրեմլը չի հավատում, որ ԱՄՆ նոր վարչակազմը ռուսամետ դիրքորոշում է որդեգրել։
Ուկրաինայի վերաբերյալ Վաշինգտոնում արված հայտարարությունների վերաբերյալ Կրեմլը նշում է, որ «շատերը չեն կարող հանգիստ դիտարկել Ուկրաինայի ղեկավարության ցանկությունը՝ խոչընդոտել խաղաղ բանակցություններին»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլը համաձայն է Թրամփի վարչակազմի հետ, որ Ուկրաինայում պատերազմի «խաղաղ» լուծումը ցանկալի է։
«Հասկանալի է, որ քչերը կարող են անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է Կիևի ռեժիմի շուրջ, որը բացառում է խաղաղ բանակցությունների հնարավորությունը և չի ցանկանում մասնակցել խաղաղության ապահովմանը։ «Իհարկե, քանի որ շատերն անտարբեր չեն մնում, դա արտահայտվում է շատ զգացմունքային հայտարարություններով»,- ասել է Դմիտրի Պեսկովը։