Դմիտրի Պեսկովի խոսքով, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի համար ֆինանսավորման դադարեցումը ԱՄՆ-ի ներքին որոշումն է, որը հաստատապես չի առնչվում Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի ներքին որոշումն է, որը հաստատապես չի առնչվում Ռուսաստանին․ այսպես արձագանքեցին Մոսկվայում «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման դադարեցման հարցին։
«Այս մեդիայի միջոցները, փաստացի, Ռուսաստանում ոչ պոպուլյար և պահանջված չեն եղել։ Ուստի սա հաստատապես մեզ չի վերաբերում։ Սա ԱՄՆ վարչակազմի ներքին որոշումն է»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Անցյալ տարվա փետրվարին Ռուսաստանը «Ազատություն» ռադիոկայանը ճանաչել է «անցանկալի կազմակերպություն»։ Սա քայլ էր, որը փաստացի արգելում է կազմակերպությանը գործունեություն ծավալել և խնդիրներ ստեղծում նրանց համար, ովքեր համագործակցում են նրա հետ։