Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ արևմտյան առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ Եվգենի Պրիգոժինը ավիավթարի հետևանքով մահացել է Կրեմլի հրամանով, «բացարձակ սուտ են»
Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ արևմտյան առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ Եվգենի Պրիգոժինը ավիավթարի հետևանքով մահացել է Կրեմլի հրամանով, «բացարձակ սուտ են»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ արևմտյան առաջնորդների հայտարարությունները, թե «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը մահացել է Կրեմլի հրամանով ավիավթարից, «բացարձակ սուտ են»։

Պեսկովի խոսքով՝ Եվգենի Պրիգոժինի մահվան հետ կապված՝ պետք է սպասել կոնկրետ թեստի արդյունքներին։

«Այժմ շատ են շահարկումները ավիավթարի և ինքնաթիռի ուղեւորների, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինի ողբերգական մահվան մասին։ Իհարկե, Արեւմուտքում այս բոլոր շահարկումները հայտնի ձեւով են ներկայացվում։ Այս ամենը բացարձակապես սուտ է, և այս հարցը հայտնելիս պետք է հիմնվել փաստերի վրա։ Դեռևս շատ փաստեր չկան, դա պետք է հաստատվի քննչական գործողությունների ընթացքում, որոնք այս պահին ընթանում են»,- ասել է Պեսկովը։

Հարցին, թե արդյոք Կրեմլը ստացել է Պրիգոժինի մահվան պաշտոնական հաստատում, Պեսկովն ասել է. «Եթե ուշադիր լսեք ՌԴ նախագահի հայտարարությունը, նա ասաց, որ բոլոր անհրաժեշտ թեստերը, այդ թվում՝ գենետիկական թեստերը, այժմ կատարվում են։ Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես»,- ասել է Պեսկովը։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ինքնաթիռում գտնվող բոլոր տասը ուղեւորները զոհվել են Տվերի մարզում ավիավթարի հետեւանքով։ «Ռոսավիացիան» հաստատել է, որ ինքնաթիռում եղել է Եվգենի Պրիգոժինը։