Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի այցը Մոսկվա կապված է հատուկ ծառայությունների միջև շփումների հետ

10:12, 26.08.2026
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է Կենտրոնական հետախուզական վարչության  տնօրեն Ջոն Ռաթքլիֆի Մոսկվա կատարած այցի պատճառը: Այս մասին տեղեկությունը տարածում է «Վաշինգտոն Փոստ» պարբերականը:
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռաթքլիֆի այցը կապված է «հատուկ ծառայությունների միջև շփումների» հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿՀՎ ղեկավարը գտնվում է Մոսկվայում: Լրատվամիջոցները չէին հստակեցնում, թե ում հետ և ինչ հարցի շուրջ է հանդիպում ունենալու հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես գրում էր «Աքսիոս» պարբերականը, Ռաթքլիֆի այցից առաջ ԱՄՆ-ն Ուկրաինային տեղեկացրել էր, որ բարձր մակարդակի պատվիրակություն է մեկնում Մոսկվա, և խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել հարձակումները Ռուսաստանի վրա:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը վերջին անգամ Ռուսաստան անձամբ այցելել էր 2021 թվականի նոյեմբերին:

Նմանատիպ