Դմիտրի Պեսկովը պնդում է, որ գերմանացի զինվորականների ձայնագրությունները վկայում են Ուկրաինայի պատերազմին Արևմուտքի մասնակցության մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ գերմանացի զինվորականների ձայնագրությունները վկայում են ուկրաինական պատերազմին Արևմուտքի մասնակցության մասին։
«Քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին կոլեկտիվ Արևմուտքի անմիջական ներգրավվածությունն ուկրաինական հակամարտության մեջ»,- ասել է Պեսկովը։
Ինչպես պարզաբանում է Դմիտրի Պեսկովը, այս փաստը իրավական մեկնաբանություն չի պահանջում, և ամեն ինչ արդեն պարզ է։
«Մենք պետք է որոշենք՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դա անում է իր նախաձեռնությամբ, թե ոչ։ Այնուհետև հարց է առաջանում՝ որքանո՞վ է պաշտպանության նախարարությունը վերահսկվում և որքանո՞վ է Օլաֆ Շոլցը վերահսկում իրավիճակը, եթե դա Գերմանիայի կառավարության քաղաքականության մի մասն է։ Երկու սցենարներն էլ շատ վատն են»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետը գերատեսչությունը լքել է առանց մեկնաբանության ժամանումից մեկ ժամ անց։
Պատճառը ռուսաստանյան մամուլում գերմանացի զինվորականների ձայնագրությունների հրապարակումն էր, որոնք խոսում էին «Տավրուս» հեռահար հրթիռի Ուկրաինա տեղափոխման մասին, իսկ գերմանացի զինվորականները որպես այդ հրթիռների պոտենցիալ թիրախ անվանեցին Ղրիմի կամուրջը։
Ավելի ուշ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ձայնագրության իսկությունը։ Բացի այդ, գերատեսչությունից հայտնել են, որ առայժմ չեն կարող ասել՝ ձայնագրությունը տեղադրվե՞լ է, թե՞ ոչ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն արձագանքել է միջադեպին։ Նրա խոսքով՝ հետաքննությունն արդեն սկսվել է։