Դմիտրի Պեսկովը նշում է, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, և իրավական տեսանկյունից նման որոշումները ոչինչ չեն ներկայացնում
Դմիտրի Պեսկովը նշում է, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, և իրավական տեսանկյունից նման որոշումները ոչինչ չեն ներկայացնում

Կրեմլը վրդովեցուցիչ է որակում Միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալը և գտնում է, որ իրավական տեսանկյունից նման որոշումները ոչինչ չեն ներկայացնում։

«Հարցի բուն ձևակերպումը մենք համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի, Ռուսաստանը, ինչպես և մի շարք պետություններ, չի ճանաչում այս դատարանի իրավասությունը, և հետևաբար, նման որոշումները իրավական տեսանկյունից որևէ բան չեն ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Միջազգային քրեական դատարանի դատավորների որոշմամբ՝ Ռուսաստանի նախագահը կասկածվում է Ուկրաինայում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։