Դմիտրի Պեսկովը հայտնոում է, որ Կրեմլը երբեք գործ չի ունեցել «Թելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ
«Կրեմլը երբեք առնչություն չի ունեցել «Թելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ ինքը որևէ տեղեկություն չի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դուրովի հանդիպման մասին։
«Դուրովի և Կրեմլի միջև բանակցություններ չեն եղել։ Ինչ վերաբերում է նրան, որ Դուրովն այցելում էր Ռուսաստան, նա ՌԴ քաղաքացի է, հետևաբար՝ կարող է ազատ տեղաշարժվել երկրում։ Ուստի՝ նրա այցի մեջ ոչ մի անբնական բան չկա»,- ասել է Պեսկովը։