Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան ռուսական պատվիրակությունը կժամանի Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների վայր

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան կժամանի Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունների վայր։

Նրա խոսքով, պատվիրակության ղեկավարը կրկին նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին է։ Պեսկովը նաև հաստատել է, որ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ կա «հակասական տեղեկատվության որոշ տարր»։

Ավելի վաղ ռուսական լրատվական գործակալության աղբյուրները հայտնել էին, որ չորեքշաբթի օրը բանակցությունները քիչ հավանական են, քանի որ ուկրաինական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը:

Միաժամանակ, աղբյուրները նշել են, որ բանակցությունները դադարեցնելու մասին խոսք չի եղել, և որ դրանք կարող են անցկացվել մինչև շաբաթվա վերջ։