Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Էմանուել Մակրոնի հետ
Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Էմանուել Մակրոնի հետ

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Տեղեկությունը փոխանցում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Պեսկովի խոսքով՝ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել էր, որ պատրաստ է խոսել Պուտինի հետ, և այժմ Ռուսաստանի նախագահն էլ է դրսևորում երկխոսության պատրաստակամություն։ Նա նշել է, որ եթե երկու կողմի կողմից կա քաղաքական կամք, ապա «դա կարող է միայն դրական գնահատվել»։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ուղի գտնի Ռուսաստանի ղեկավարի հետ ուղղակի հարաբերությունների համար։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում արդյունք չտան, Եվրամիությունն ի վերջո ստիպված կլինի վերսկսել ուղիղ բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ։