Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ վաղը կստորագրվեն «Ռուսաստանի կազմ նոր տարածքներ մտնելու մասին համաձայնագրերը»
Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ վաղը կստորագրվեն «Ռուսաստանի կազմ նոր տարածքներ մտնելու մասին համաձայնագրերը»

Ուկրաինայի օկուպացված տարածքների Ռուսաստանի կազմ մտնելու հետ կապված «համաձայնությունների» ստորագրությունը տեղի է ունենալու վաղը՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ «Ռուսաստանի կազմ նոր տարածքներ մտնելու մասին համաձայնագրերի ստորագրումը» տեղի կունենա վաղը՝ տեղական ժամանակով 15։00-ին։ Վլադիմիր Պուտինը արարողությանը հանդես կգա ծավալուն ելույթով»։

Բացի այդ, նախատեսվում է ՌԴ նախագահի դիմումը Դաշնային ժողովին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայտարարել էր, որ Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապոռոժյեի օկուպացված տարածքները Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեներ է անցկացրել: Ուկրաինան և նրա արևմտյան գործընկերները չեն ճանաչում «հանրաքվեներն» ու դրանց արդյունքները։