Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանը  «հանրաքվեների» դրական արդյունքների դեպքում Դոնբասը և այլ տարածքներ հետ վերցնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում սեփական հողերի վրա
Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանը «հանրաքվեների» դրական արդյունքների դեպքում Դոնբասը և այլ տարածքներ հետ վերցնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում սեփական հողերի վրա

Ռուսաստանը Ուկրաինայի օկուպացված շրջաններում «հանրաքվեների» դրական արդյունքների դեպքում Դոնբասը և այլ տարածքներ վերադարձնելու Ուկրաինայի փորձերը կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անպայման», – այսպես է պատասխանել Պեսկովը համապատասխան հարցին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանին միանալու մասին որոշման ընդունումից հետո այդ տարածքներում կտարածվի Ռուսաստանի Սահմանադրությունը։

Այսօր այսպես կոչված անջատողական Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում , ինչպես նաև Զապարոժիեի և Խերսոնի օկուպացված տարածքներում սկսվել է Ռուսաստանին միանալու հանրաքվեներ: Քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 27-ը։

Ուկրաինան և նրա արևմտյան գործընկերները, «հանրաքվեները» համարվում են ոչ լեգիտիմ :