Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ ՌԴ իշխանությունն ունի արևմտյան ակտիվների ցուցակ, որը Մոսկվան կբռնագրավի Արևմուտքի կողմից նմանատիպ գործողության դեպքում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ ՌԴ իշխանությունն ունի արևմտյան ակտիվների ցուցակ, որը Մոսկվան կբռնագրավի Արևմուտքի կողմից նմանատիպ գործողության դեպքում։
Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն լուրերին, թե ԱՄՆ-ն խնդրել է G7-ի անդամ երկրներին բռնագրավել 300 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ակտիվները։
«Մենք նախապես վերլուծում ենք պատասխան միջոցները։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ամեն ինչ լավագույնս համապատասխանի մեր շահերին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնությունն անօրինական է, և այն կխաթարի համաշխարհային տնտեսությունը։